News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Կոտուսը զարմացել է, երբ տեղեկացել է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգթոն հրավիրելու ԱՄՆ նախագահի հրահանգի մասին, հայտնում է NBC News-ը:

Ասփենսկի անվտանգության համաժողովում այս նորությանը տեղեկանալուց հետո Կոտուսը խնդրել է այն եւս մեկ անգամ կրկնել՝ արդյոք սխա՞լ չի լսել, որից հետո քմծիծաղով ասել է. «Լավ: Դա ինչ-որ յուրահատուկ բան կլինի»: Նա հայտարարել է, որ Թրամփի այս մտահղացման մասին չգիտեր:

Հուլիսի 19-ին Դոնալդ Թրամփը իր՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին հանձնարարել է Պուտինին հրավիրել: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, այցի քննարկումը, որը, ենթադրաբար, տեղի կունենա աշնանը, արդեն սկսվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ