News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասն չենք մեկնաբանել խնդիրը, թե ինչ տնտեսական քաղաքականությաւն է վարում կառավարությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

«Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձեւերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել եւ սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել, այսպես ասած, ՀՆԱ ձեւավորման մեծ բաժինը ստեղծել:

Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենա, տնտեսական ոլորտները եւ ձեւերը պետք է հասանելի լինեն»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք գործել են այս կամ այն ոլորտում, այլեւս չպետք է կարողանան գործունեությունը ծավալել այդ ոլորտներում. «Սա նշանակում է, որ մյուսները եւս պետք է ունենան այդ հնարավորությունը:

Ընդ որում հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին օրից, կառավարությունը նաեւ իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիտորինգ անել, տեսնել ինչ փոփոխություներ են տեղի ունենում, եթե այդ փոփոխությունները տեղի չեն ունենում կամ դանդաղում են, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու մասին: Մենք հակված ենք այս պրոցեսն անել հանդարտ, առանց ցնցումների»:

Փաշինյանը նաեւ արձանագրեց, որ իրենց տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը եւ անկախ դատական համակարգի ստեղծմանն  ուղղված ջանքերը:

«Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ անկախ դատական համակարգ եւ կոտռուպցիայի բացակայություն: Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը բնականաբար պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններով, այդ թվում հարկային օրենսգրքում, որով պետք է լուծվի փոքր ու միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,հայտարարեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ