News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում արձանագրել են հետեւյալը. ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ դա մեր համոզմունքն ու հավատամքն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է, երկրորդ՝ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ «Արեւելյան գործընեկերության» երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին ավելիի դիմաց» բանաձեւով: Այդ «ավելին» վերաբերվել է այն հռչակված արժեքներին, որը բոլորիս հայտնի է՝ ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն: Մինչեւ իմ այցը ԵՄ-ից եղել է  հայտարարություն, որ ԵՄ-ն պատրաստվում է Հայաստանին աջակցել ինչ-որ ձեւով, եւ ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձեւը չի աշխատում հենց ԵՄ քաղաքականության համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա տարակուսանք հայտնեց, որ ԵՄ մի շարք գործընկերներ իր հետ հանդիպումներում ասել են, որ ինչպես նախկինում, հիմա էլ իրենք ակնկալում են Հայաստանում փոփոխություններ. «Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունն առանց որեւէ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի եւ Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ժամանակ տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով:

Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել ու չենք անելու, մենք ամեն բան անում ենք մեր տրված մանդատն իրացնելու համար: Մենք մեր ուղերձները հստակ ուղղել ենք մեր գործընկերներին: Իրենք պետք է դիրքավորվեն մեր դիրքորոշման նկատմամբ»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ