News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ից Ռուսաստանում դոլարի պաշտոնական  ամսական միջին փոխարժեքը անցել է 60 ռուբլու ցուցանիշը (տե՛ս աղյուսակը)։ Այս մակարդակը սահմանային չէ։ Այսպես, միայն մեկ ամիս առաջ (ավելի կոնկրետ հունիսի 20-ին) դոլարը աճել է մինչեւ 64,07 ռուբլի։ Այժմ համաշխարհային արժույթը վստահորեն ամրապնդվել է 60-70 ռուբլու առաջին կեսի սահմաններում։

Հիշեցնենք, որ նախորդ տարին նշանավորվել է որակական մի պահով՝ Ռուսաատանում դոլարը կորցրել է նավթի համաշխարհային գների միջեւ կապը։ Դա հաստատվում է այդ ցուցանիշների ներկա դինամիկայով։ Այս տարվա սկզբից Brent-ի ֆյուչերսների գները սկսել են մոտենալ բարելի դիմաց 70 դոլարի սահմանին, իսկ ապրիլի 10-ին անցել են նաեւ այդ ցուցանիշից։ Սակայն, ինչպես վերեւում նշվել է՝բառացիորեն հաջորդ օրը Ռուսաստանում դոլարի փոխարժեքը անցել է 60 ռուբլու սահմանը։

Ռուսաստանցի մասնագետները դոլարի նկատմամբ ռուբլու թուլացման միտումը բացատրում են ներտնտեսական պատճառներով, որին ավելանում են արտաքին քաղաքական գործոնները։ Մասնավորապես, ազդում են գործող ԱՄՆ պատժամիջոցները, որոնց, ըստ վերջին հողորդումների, կարող են նորերն ավելանալ (այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծի համար)։ Ի թիվս այլնի՝ այդ գործոնը բացասաբար է ազդում ինչպես օտարերկրյա, այնպես էլ ռուսաստանյան ներդրողների մտադրությունների վրա:

ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, նախորդ տարի երկրից ներդրումների «մաքուր» արտահոսքը կազմել է մոտ 11 մլրդ դոլար։ Ավելորդ չի լինի նշել,  որ նույն այդ ԿԲ-ն արագացրել է ԱՄՆ պետական օբլիգացիաների վաճառքը, որի պորտֆելները  կրճատվել են 48,7 մլրդ դոլարից մինչեւ 14,9 մլրդ։ Հասկանալի է, որ այսպիսի նորությունները չեն նպաստում ռուսական ռուբլու ամրապնդմանը։

Դոլարի թանկացումը վատ է անդրադարձել նաեւ ՀՀ տնտեսության վրա։ Մայիսի տվյալներով, ֆիզիկական անձանց կողմից ՌԴ-ից դրամական փոխանցումների գումարը կազմել է 85,0 մլն դոլար, տարեկան կտրվածքով ավելացել է 1,1 մլն դոլարով կամ 1,3 տոկոսով։ Նկատենք, որ ԱՄՆ դոլարը մեկ տարվա մեջ ամրապնդվել է 8,8 տոկոսով։

Դրա հետեւանքով, ռուբլին դոլարի վերածելու ժամանակ փոխանցումների գումարը նշված ամսում կրճատվել է 7,5 մլն դոլարով։ Ըստ երեւույթին, ֆիզիկական անձանց կողմից  դրամական փոխանցումների հոսքը ՌԴ-ից Հայաստան այս տարվա վերջին ամիսներին այդ երկրում դոլարի ամրապնդման բացասական ազդեցության ներքո տեղի կունենա։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ