News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ–ի առաջարկած տարբերակը նույն ռեյթինգային ընտրակարգն է, սակայն քողարկված։ Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք, իհարկե, հակված ենք գնալ առավելագույն կոնսենսուսի տարբերակով, որովհետեւ բոլորիս խնդիրն է ունենալ մեկ ընտրական նախագիծ»,–ընդգծեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ առաջարկած  երկու ցուցակի տարբերակը բավականաչափ բարդացված է։ «Ըստ էության, դա նույն քողարկված նախորդ ռեյթինգային ընտրակարգն է, մի քիչ այլ մոդիֆիկացիայով։ Եթե համաձայն չեք մեր առաջարկած քվոտավորման մոդելին, գտնենք ուրիշ մոդել, բայց պետք է լինի մեկ համամասնական ցուցակ։ Մենք պատրաստ ենք կոնսենսուսի, բայց ոչ այս բարդացված եղանակով։ Պետք է լինի 1 համամասնական ցուցակ, ոչ երկուսը, այլապես սա նման է ձախ  ականջը աջ ձեռքով բռնելուն: Մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, հիմա էլ գերմանական մոդելով, եկեք ընտրենք մեր մոդելը, որը աշխատելու է Հայաստանում»,–շեշտեց նա։

Զոհրաբյանն հավելեց՝  «Ծառուկյան դաշինքը» երկար է քննարկել եւ պնդում է մեկ միասնական ցուցակի տարբերակը, իսկ մարզային ներկայացված թեկնածուների հարցը հետագա քննարկման առարկա կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ