News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում շատ դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք այսպես ասած նեգատիվ արձագանք չեն առաջացնում, դրանք տարբեր մակարդակների են   կախված տարբեր հանգամանքներից: Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նշանակումներին։

 Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա, ըստ Փաշինյանի,  Կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ  եւ քաղաքականությունը, այդ թվում, միջին օղակների քաղաքականությունը վարում է ՊԵԿ նախագահը. «Ես, անկեղծ ասած, չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետեւից գնալ, բայց  չեմ պատրաստվում անարձագանք թողնել այն բոլոր ահազանգերը, անհանգստությունները, որ մարդիկ ունենում են եւ, բնականաբար, այդ բոլոր ահազանգերը իմ ուշադրության կենտրոնում են։ Եւ  ՊԵԿ նախագահի հետ այս թեմայով մի քանի անգամ խոսակցություն եմ ունեցել եւ հույս ունեմ, որ այս խոսակցությունը իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ, եթե չի բերի կոնկրետ արդյունքներ, ապա կհասնի իմ արձագանքելու ժամանակը»: 

Նա նշեց, որ իրենց քաղաքականության մեջ եւ քաղաքականության համար շատ կարեւոր է ապահովվել համակարգերի կայունությունը: «Օրինակ ոստիկանությունում մենք դրամատիկ կադրային փոփոխություններ չարեցինք, մենք հարկային եւ մաքսային համակարգերում հեղափոխություն, քննչական համակարգում հեղափոխական փոփոխություն չարեցինք։ Ինչո՞ւ…  որպեսզի ապահովենք համակարգերի կայունությունը, որպեսզի վակում չառաջացնենք, բայց, մեծ հաշվով, Հայաստանում քաղաքական հեղափոխությունը տեղի է ունեցել, ավարտվել է, հաղթել է, բայց կադրային հեղափոխություն դեռեւս տեղի չի ունեցել: Եւ ես, երբ որ խոսում էի կադրային քաղաքականության մասին հենց դա նկատի ունեի, արդեն մի անգամ հայտարարել եմ, որ մենք անխուսափելիորեն հանգելու ենք կադրային հեղափոխության էջին: Կադրային փոփոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք եւ հնձենք բոլորին, ովքեր բառիս բուն իմաստով  ի վիճակի կլինեն հարմարվել նոր իրողություններին եւ արդյունավետ գործել նոր իրողությունների եւ սկզբունքների շրջանակում, կաշխատեն, իսկ նրանք ովքեր չեն տեղավորվի այդ տրամաբանության սահմաներում, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել իրենց համար, եթե իհարկե քննչական  մարմինները նրանց այլ հարցեր չեն ունենա»,– ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ