News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը, որը հանդես է գալիս Վլադ կեղծանվամբ, YouTube-ի իր ալիքում նոր տեսանյութում է հրապարակել, որում պատմել է, որ այժմ գտնվում է Երեւանում:

«Դուք բոլորդ շատ էիք ուզում իմանալ՝ որտեղ եմ ես, եւ կարծում եմ՝ դուք բոլորդ արդեն իսկ գլխի եք ընկել: Ես Երեւնաում եմ՝  Հայաստան: Իշխանություններն արդեն ինձ բնակարան են տրամադրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ամառային սեզոնի պատճառով բնակարանի որոնումը մի փոքր ձգձգվել էր: «Բանն այն է, որ հիմա ամառային սեզոն է, եւ մենք չենք կարողանում որեւէ բնակարան գտնել: Ես հյուրանոցից հյուրանոց եմ տեղափոխվում, բնակարանից՝ բնակարան: Այսօր ուզում էի ձեզ ուրախացնել նոր բնակարանով, քանի որ խնդիրը գրեթե լուծված էր, բայց հանկարծ ձախողվեց, եւ նորից՝ ինչ-որ տեղ, ինչ-որ փոքրիկ սենյակում: Այս ամենը նորից կլուծվի: Ես վստահ եմ»,- ասաց Մովսեսովը:

Բլոգերը նշել է, որ այսօր իշխանությունները պաշտոնապես թույլ են տվել իրեն պատմել, թե որտեղ է գտնվում: Վլադը նաեւ հայտնել է, որ այժմ մեծ նյութ է պատրաստվում այն ամբողջ իրավիճակի մասին, որում հայտնվել էր:

«Վաղն արդեն սկսվում է վազքը լրատվամիջոցներով, քանի որ իմ գտնվելու վայրի մասին տեղեկությունը հայտնվել էր համացանցում: Եվ հիմա, երբ ես պաշտոնապես հայտարարում եմ իմ գտնվելու վայրը, առաջարկների ավելի մեծ ալիք կլինի: Այո: Ես ձեզ սպասում եմ, քանի որ հերթական անգամ կարեւոր է, եւ այժմ՝ ոչ միայն ինձ համար, ավելի ճիշտ՝ իմ անվտանգության համար»,- ասել է նա:

Վլադ Մագան նաեւ պատմել է, թե ինչպես են նրան որոնվում իր հայրենի քաղաքում՝ փորձելով տեղեկություն ստանալ իր բնակության վայրի, բարեկամների եւ հարազատների մասին: «Իմ նախորդը, այսինքն՝ այս իրավիճակում արդեն հայտնված անձը զգուշացրել էր ինձ, որ կարող են գալ ոչ միայն իմ հետեւից, այլ նաեւ՝  իմ ընտանիքի, ընկերների: Ես ասում եմ. «Ոչ-ոչ: Հիմա, ախր, 90-ականները չեն: Դե, չի կարող նման բան տեղի ունենալ»: Եվ ես թերագնահատեցի իրավիճակը: Նրանք եկան: Նրանք պարզապես եկան իմ թաղամաս, իմ քաղաք եւ քայլում էին, հարցնում մարդկանց՝ գիտե՞ն արդյոք նրանք Վլադիսլավ Մովսեսովին, իսկ որտե՞ղ են ապրում նրա ընկերները, նրա բարեկամները»,- նշել է բլոգերը:

«Հաջորդ օրը մայրս տեսնում է, որ մուտքի մոտ մարդիկ են պտտվում: Դուք կարծում եք, որ դա ճի՞շտ է, նորմա՞լ է: Գալ իմ տուն ... Դա սխալ էր, մեծ սխալ: Այժմ, երբ դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլեւ՝ իմ շրջապատին, ես անպայման կգնամ մինչեւ վերջ, քանի որ գիտեմ, թե ինչից են նրանք վախենում: Եվ դրա բաղադրիչներից մեկը ճշմարտությունն է»,- պատմել է Վլադ Մագան:

Ընդ որում, նա ընդգծել է, որ չէր իմանա այդ մասին, եթե նրան հետապնդողները պատահաբար չբախվեին իր ընկերներից մեկին: «Օրենքի համաձայն՝ քանի դեռ Ղարաբաղի մասին տեսանյութը չկա, որը շուտով կհրապարակվի, ինձ դիպչելու պատճառ չկա: Ուստի նրանք հիմա հարցը «սեւ ձեւով» են լուծում», - ասաց Մովսեսովը: Բլոգերի խոսքով՝ սա արդեն շատ է, «նրանք անցել են բոլոր սահմանները»:

«Վերջերս հայրս ինձ ասաց. «Որդիս, դու հասկանու՞մ ես, որ ճշմարտության համար հաճախ շատ թանկ են վճարում»: Հայրիկ, խոսքի ազատություն 21-րդ դարում, 2018 թվական:  Մի՞թե չարժե պայքարել դրա համար: Եվ ես գիտեմ, որ եթե մենք առաջ գնանք, նրանք կհանգստանան: Մինչ մենք նստում եւ լռում ենք, մեզ կտրորեն: Ես կհասնեմ բոլորին», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ բլոգերն այցելել էր Ադրբեջան, եւ ճամփորդության արդյունքների մասին տեսանյութը սուր քննադատության էր արժանացել այդ երկրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ