News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքների կտրուկ մերժման դիրքորոշում է որդեգրել: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք ակնկալում էինք, որ Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքների արձագանքը խառը կլինի: Բայց ես չէի սպասում, որ այսպիսի կտրուկ մերժման արձագանք կլինի այն ամենի նկատմամաբ, ինչ քննարկել են նախագահները»,- ասել է նա:

«Նախագահները դեռ չէին հասցրել դուրս գալ մամուլի ասուլիսից, իսկ ինձ արդեն SMS հաղորդագրություններ էին հասնում Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատնից. իմ գործընկերները մշտադիտարկում էին մամուլը եւ հայտնում էին, թե որքան կտրուկ են ընդունում բոլոր բանակցությունները»,- նշել է դիվանագետը:

Վերջին գագաթնաժողովին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Դոնբասում իրավիճակը կարգավորելու կոնկրետ առաջարկներ են քննարկել:

«Այս խնդիրը քննարկվել է, կոնկրետ առաջարկություններ են արվել, թե ինչպես լուծել այդ հարցը», - ասել է Անտոնովը, ով նույնպես ներկա է եղել գագաթնաժողովին:

Անտոնովը հայտարարել է, որ Կիեւը գրեթե ոչինչ չի անում Մինսկի համաձայնագրերը կատարելու համար: «Եթե բոլոր երկրներն աջակցում են Մինսկի համաձայնագրերին, ապա դրանք պետք է իրականացվեն: Եվ դատելով նրանից, թե ինչպես է իրավիճակն ընթանում մինչեւ Ուկրաինայում կայանալիք ընտրությունները, ես Ուկրաինայի իշխանությունների մոտ համաձայնության գալու որեւէ ցանկություն չեմ տեսնում: Հիմա արդեն սկսում են խաղալ Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի նրբությունները», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ