News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում իրավիճակին, երբ պրանկերներն իր անունից զանգում են բարձրաստիճան եվորպացի քաղաքական գործիչների։

«Այդ գործընթացին հենց տեղեկատվությունը եղել է սկսել ենք հետեւել, որովհետեւ նախկինում ԵՄ տեղեկատվություն էր տարածել մեր ունեցած զրույցի մասին, եւ ես խնդրել եմ մեր դինավանագիտական ներկայացուցիչներին տեղեկացնել, որ ես իրենց հետ հեռախոսով չեմ խոսել։ Բայց ցավոք, մեր գործընկերներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ինֆորմացիային, մտածելով, որ հին իշխանության եւ նոր իշխանության խնդիր կա, գուցե հին իշխանության դիվանագետները տեղյակ չեն ում հետ են հեռախոսով խոսում նոր իշխանությունները»– ասաց Փաշինյանը։

«Իսկ ընդհանուր առմամբ, բացի հումորից, այո, ես տեսնում եմ, որոշակի քաղաքական բովանդակություն՝ ճշտելու ձգտում։ Այդ խոսակցությունների հեղինակները փորձում են այդ խոսակցություններով ճշտել, թե որքանով է ԵՄ աջակցել հեղափոխական գործընթացներին  Հայաստանում, եւ, հույս ունեմ, ճշտել վերջացրել են»,– ընդգծեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ