News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անտեղի են «Ծառուկյան» խմբակցության մտահոգությունները, որ ՀՀԿ–ն այնպիսի առաջարկ է ներկայացրել, որը ենթադրում է ցանցերի ստեղծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստին հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, որ ՀՀԿ–ի առաջարկած տարբերակը նույն ռեյթինգային ընտրակարգն է, սակայն քողարկված։:

«Ես հասկանում եմ, որ Հանրապետականները հիմա բոլորի կարծիքով բոբո են, հորինել են մեխանիզմներ, որոնք պահանջում են ցանցերի ստեղծում, որ վերահսկվի, բայց քվեախցիկում այնքան շատ թերթիկ կա, որ եթե մարդուն ասում են վերցրու «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը, այնտեղ կա լիքը»,–շեշտեց նա։

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ տեղեր են եղել, որ ընդհանրապես չի եղել «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկ, որին ի պատասխան Դավիթ Հարությունյանը առաջարկեց, քանի որ ամեն ինչ տեսանկարահանված է, թող բերեն օրինակ, որ այդպիսի խախտումներ են եղել. «Բերեւեք գոնե մեկ օրինակ, ասեք ընտրատեղամասը, կհանենք տեսանկարահանող սարքը, կնայենք քանի տրցակ կա, ամեն ինչ պարզ կդառնա՝ մեղադրանքները մերկապարանո՞ց են, թե՞ հիմնված իրական փաստերի վրա»։

Նա հայտնեց ՀՀԿ առաջարկի երկու կարեւոր առանձնահատկության մասին, ապա հավելեց, որ ՀՀԿ–ն պաշտպանելու է ՀՅԴ առաջարկած տարբերակը. «Առաջինը՝ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է  կուսակցության ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այդ երկու թերությունները, իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն։  Ուստի, եթե իրենց առաջարկած մոդելը որեւէ մեկը չի պաշտպանում ինչ–ինչ պատճառներով, ուստի ես կնախընտրեի մոդելը, որը ունի 1 թերություն։ Թեեւ ՀՅԴ առաջարկած մոդելը որեւէ կերպ չի երաշխավորի տարածքային ներկայացվածությունը։ Նաեւ ՀՅԴ-ի առաջարկը հաշվարկի խնդիր ունի»։

Հարությունյանը ամփոփելով  շեշտեց՝ կպաշտպանեն ՀՅԴ-ի առաջարկը, քանի որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ