News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ  բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասախանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանին վերապահված բացարձակ իմունիտետն է նրան վստահություն տալիս «Մարտի 1»-ի գործով եւ եթե անհերքելի փաստեր լինեն ի՞նչ հնարավորություն կա նրան այդ իմունիտետից զրկելու համար:

«Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը ունի Սահմանադրությամբ  բացարձակ իմունիտետ եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Այսինքն դա թյուր ընկալում է իմ կարծիքով: Իհարկե, իրավաբանները պետք է խոսեն, բայց եթե ձեր ասած վստահությունը կապված է այդ ընկալման հետ, ես այդքան էլ վստահ չեմ, թե դա ճիշտ ընկալում է: Ինչ վերաբերում է  մնացածին, դա քննչական մարմինների գործն է, ես կարող եմ ասել մի բան, որ ՀՔԾ պետին ներկայացնելով ես շատ հստակ ասել եմ  այն խնդիրները, որոնք դրված են ՀՔԾ-ի առջեւ: Այդ խնդիրների մեջ կարեւորագույն տեղ ուներ «Մարտի 1»-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Ես ուրախ եմ, որ մենք էստեղ լրջագույն տեղաշարժեր ունենք ու հույս ունեմ, որ դրանք լրջագույն արդյունքների կբերեն : Շատ կարեւոր եմ համարում, որ քննությունը ընթանա ներգրավված բոլոր անձանց եւ օրինականության բացարձակ պահպանությամբ»,-ասաց նա:

Վարչապետը ընդգծեց, որ իր համար մեծագույն խայտառակություն կլինի, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն. «Ես սա ասում եմ, ոչ թե միայն ՀՀ վարչապետ, այլ ՀՀ վարչապետմ, որը նախկինում եղել է քաղբանտարկյալ եւ ինձ համար անձնապես մեծագույն խայտառակություն կլինի, եթե մենք ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալներ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց դա չի նշանակում, որ որեւէ քրեական գործ կանգնելու է, որեւէ անձով պայմանավորված: Եթե քրեական պատասխանատվություն ենթարկելու համար կլինեն բավարար հիմքեր օրենքով նախատեսված ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ