News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բոլորս ենք հասկանում, որ ՌԴ–ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝  օրեր առաջ խոսել է սահմանին էսկալացիայի մասին, եւ այս օրերին լարվածություն աճե՞լ է, թե նվազել, իսկ ՌԴ–ի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ փորձում է վերակենդանացնել «Լավրովյան պլանը», եւ Հայաստանին պատերազմ է սպառնում։ 

«Ձեր վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի, որովհետեւ, կարծում եմ, այո, տարածաշրջանում կա, եւ խոսել ենք այդ մասին, վտանգը միշտ առկա է եղել, պատերազմի վերսկսման վտանգ։ Եւ մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։ Բայց քանի որ դուք Ռուսաստանի մասին խոսեցիք, ուզում եմ ասել հետեւյալը. կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ–ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։ Էլի եմ ասում, ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին շփման գծում, ապա, ըստ Փաշինյանի, այն ամեն օր կարող է մի քիչ ավելանալ կամ պակասել, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ. «Կարող է մի օր կրակոցներով չարտահայտվել, բայց հաջորդ օրն արտահայտվել։ Ի նկատի ունեմ, ասել եմ, որ կրակոցների վիճակագրությունը նույնիսկ շատ հաճախ սովորականից ցածր է, կամ սովորականից, նունիսկ լինում են օրեր, շատ ավելի ցածր է լինում, բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական վիճակը փոխվեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ