News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը նախատեսում է հեռացնել իր աշխատակից Ալեքսանդր Բենալային, որը մարդ է ծեծել մայիսմեկյան ցույցի ժամանակ, հայտնում է Agence France-Presse-ը:

Ինչպես ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, Բենալային հեռացնելու ընթացակարգը սկսվել է՝ կապված հայտնի դարձած նոր փաստերի հետ:

Նրա տեղեկություններով՝ հաստատվել է, որ Բենալայի անունով «ապօրինի ձեւակերպվել է Փարիզի պրեֆեկտուրայի ոստիկանության փաստաթուղթ, որի իրավունքը նա ըստ կարգավիճակի չուներ»:

Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը վկայում են, որ Ալեքսադր Բենալան եղել է ոստիկանության աշխատակիցների շարքում, որոնք ապահովել են Փարիզում մայիսմեկյան ցույցերի անվտանգությունը: Le Monde-ի տեղեկություններով՝ նրան նման հնարավորություն է ընձեռվել, քանի որ զբաղեցրել է Ելիսեյան պալատի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ անտանգության ապահովման հարցերի պատասխանատուի պաշտոնը: Տեսանյութի համաձայն՝ Բենալան հարձակվել է ցուցարարներից մեկի վրա եւ նրան ծեծել, ինչպես նաեւ կոպիտ է վերաբերվել մոտակայքում գտնվող երկու կանանց հետ՝ նրանցից մեկին գետնին գցելով:

Հինգշաբթի Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչ Բրյունո Ռոժե-Պետին հայտնել էր, որ այդ արարքի համար Բենալան 15 օրով աշխատանքից հեռացվել է եւ զգուշացվել, որ երկրորդ խախտման դեպքում անմիջապես կհեռացվի: Նա հստակեցրել է, որ նշված իրադարձության ժամանակ Բենալան արձակուրդում էր եւ թույլտվություն է խնդրել մեկ օր անցկացնել ոստիկանական ստորաբաժանումներից մեկի հետ դիտարկելու համար կարգի պահպանման գործողությունները: Նրան նման թույլտվություն տրվել է, սակայն նա զրահաբաճկոնով, հատուկ ստորաբաժանման նշանով սաղավարտով եւ «ոստիկանություն» գրությամբ թեւկապով սկսել է ցուցարարներին ծեծել Փարիզի Լատինական թաղամասի հրապարակներից մեկում: Դրանով նա գերազանցել է դիտորդի իր լիազորությունները, որն անթույլատրելի է համարվում, ասել է Ռոժե-Պետին:

Փարիզի դատախազությունը հինգշաբթի նախաքննություն է սկսել՝ կապված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների գերազանցման եւ նրա կողմից բռնի գործողությունների կատարման հետ: Մեկ այլ քննությունն էլ վարում է ֆրանսիական ոստիկանության տեսչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ