News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բացառում ենք, որ Հայաստանում կլինեն արտոնյալ գործարարներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կա ներդրումային մեծ հետաքրքրություն, եւ կան կոնկրետ ծրագրեր ու նախագծեր. «Բայց ես նախկին փորձը հաշվի առնելով, այսօր չեմ ասի՝ կունենաք այսպիսի գործարան, այնպիսի կենտրոն: Ճիշտ կլինի, որ դրանք անշրջելիության կետը անցնեն, որից հետո մենք դրա մասին կհայտարարենք»:

Ինչ վերաբերում է ներդրողների համար մեկ պատուհանի սկզբունքը կիրառելուն, Փաշինյանը նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում թ լսել զեկույց, թե ինչ վիճակում է այդ հանձնարարականը. «Այդ գաղափարի հեղինակը սփյուռքի մեր հայրենակիցներն են, որոնք հետաքրքրված են: Նրանք եկել ու խնդիրների ցուցակ էին բերել, թե ինչն իրենց եւ մյուս ներդրողներին կհոգնեցնի, եւ կասեն՝ լավ էստեղ այսքան էներգիա ու ժամանակ ծախսելու ցանկություն չկա:

Հարց է ծագում, թե ինչպես է կառավարությունը զարգացնելու տնտեսությունը եւ ճեղքում առաջացնելու. Մենք հեղափոխության ժամանակ էլ չէինք ասում, որ հեղափոխություն ենք անելու, մենք ասում էինք, որ մենք պատրաստվում ենք հարթակ ստեղծել, որ ՀՀ քաղաքացիները որոշում կայացնելու հնարավորություն ունենա ու եթե կայացնեն որոշում, մենք խոստանում էինք, որ դա ի կատար կածվի:

Նույնը մենք պատկերացնում ենք տնտեսության մեջ: Մենք պարտավորվում ենք ստեղծել հնարավորություններ, օրենքի առջեւ բոլորի հավասարություն, տնտեսական ոլորտների հասանելիություն, երաշխավորել ներդրումների անվտանգությունը, բացառել կոռուպցիան»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, թե ինչ են խոսում ներդրումների ցանկություն ունեցող գործարարների հետ. «Մենք գործարարների հետ հանդիպելիս ասում ենք՝ մենք գիտենք, որ դուք Հայաստանի մասին լսել եք, որ փայ մտնել կա, նալոգ դնել կա եւ այլն: Մենք շահագրգիռ ենք, որ դուք գաք ու ներդրումներ անեք, եւ երկու խնդիր ենք դնում ձեր առջեւ. նախ մենք ուզում ենք, որ դուք փող աշխատեք, ստեղծեք աշխատատեղեր եւ հարկեր վճարեք, որեւէ այլ պարտավորություն դուք չունեք: Որեւէ մեկն իրավունք չունի ձեզ համար պարտավորություն առաջացնել: Մեր պայմաններ է՝ օրինական դաշտում եք աշխատում:

Մենք գիտենք, որ կան օրենքներ որ խնդիրներ են առաջացնում, այդ հարցերը քննարկում ենք իրար հետ ու փոխում ենք, բայց օրենքը պետք է լինի անառարկելի: Բացառում ենք, որ Հայաստանում կլինեն արտոնյալ գործարարներ: Սա է մեր անելիքը: Մենք տնտեսության զարգացման համար հարթա ենք ստեղծում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ