News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկը չկասկածի, թե որեւէ մեկը, որին բռնելու եւ պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որեւէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ հասարակությունում եղել են պնդումներ, որ նախկին նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, դրա մասին հայտարարել է նաեւ Փաշինյանը, ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում, սակայն մինչ այժմ որեւէ նման դեպք չի բացահայտվել։

Փաշինյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում։ 

«Եւ, նույնիսկ, լինում են դեպքեր, երբ ասում են «Իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են, «Բա ինչի՞ այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ինչ հետեւություններ է պետք անել, բա որ ասում  էինք դեռ 2002 թվականին...» Տեսեք՝ ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի  բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինիչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը... Գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։ Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք կոնկրետ որեւէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ի նկատի ունեմ, որ այսօր որեւէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որեւէ բանը չի բացահայտվի։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակվում, որ, ահա, անպայման որեւէ բան կբացահայտվի։ Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասծակում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն  եւ օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ հարցեր լուծելու համար։  Որեւէ մեկը չկասկածի, թե որեւէ մեկը, որին բռնելու եւ պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որեւէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,– ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ