News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիան նախատեսում է ապագայում մերժել միգրանտների ընդունումը, որոնք Միջերկրական ծովում փրկվել են ԵՄ «Սոֆիա» առաքելության ընթացքում, հայտնում է Welt-ը:

Պարբերականի տրամադրության տակ է նամակ, որը Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո-Միլանեզին 3 օր առաջ ուղարկել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին: Հաղորդվում է, որ գործի անհետաձգելիության պատճառով քաղաքական եւ անվտանգության հարցերով (PSC) կոմիտեի լիազորված ներկայացուցիչները դեռեւս չորեքշաբթի խորհրդակցել են փրկված միգրանտների տեաբաշխման այլընտրանքային որոշումների կապակցությամբ, սակայն նրանց չի հաջողվել կոնսենսուսի հասնել: Քննարկումը կշարունակվի երկուշաբթի, հայտնում է Welt-ը:

«Մենք պահանջում ենք անհապաղ վերանայել գործողության ծրագիրը (EUNAVFOR MED - խմբ.) ափհանման կանոնների առումով, որ դրանք լիովին համապատասխանեն պարտավորությունների ազնիվ բաշխման սկզբունքին, որը գրանցված է ԵՄ պայմանագրի 80-րդ հոդվածում»,- նշված է Իտալիայի կառավարության նամակում:

«Տվյալ իրադրության պայմաններում Իտալիան այլեւս այն դիրքում չէ, որ համաձայնվի իրեն պահել EUNAVFOR MED գործողության ծրագրին համապատասխան, որն ուղղորդվում է այլեւս գոյություն չունեցող սահմանների անվտանգության ապահովման «Տրիտոն» առաքելությամբ, որի շրջանակում բոլոր փրկված միգրանտները ափ են հանվել բացառապես իտալական նավահանգիստներում՝ առանց հետագա տեղաբաշխման անդամ երկների միջեւ»,- գրել է Մեավերո-Միլանեզին:

ԵՄ երկրների EUNAVFOR MED գործողությունը, որն ավելի ուշ ստացել է «Սոֆիա» անունը, գործում է 2015 թվականից, որի հիմնական խնդիրն է մարդկանց փրկությունը եւ Միջրերկրականով միգրանտների ապօրինի տեղափոխմանը դիմակայելը: 2016-ի հունիսին ԱԳ նախարարներն ընդլայնել են նրա մանդատը՝ հավելելով լիբիական առափնյա պահպանության եւ ՌԾՈՒ սպաների ուսուցման խնդիրը:

Հինգշաբթի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն առաջարկել էր հիմնել ԵՄ ճգնաժամային կոմիտե, որը կզբաղվեր Եվրոպա ժամանած միգրանտներին տեղաբաշխելով:

Անցած հանգստյան օրերին Իտալիայի ֆինանսական գվարդիայի նավը եւ ԵՄ արտաքին սահմանների հսկողության Frontex գործակալության նավը Սիցիլիայում ափ էր իջեցրել 450 միգրանտի, երբ եվրոպական 5 երկրներ համաձայնվել էին նրանց ընդունել: Կոնտեն հայտնել էր, որ Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մալթան պատրաստ են ընդունելու 50-ական մարդու: Ավելի վաղ Կոնտեն թույլ էր տվել Պոցցալո նավահանգստում ափ իջեցնել այս 2 նավերում եղած 43 կնոջ եւ 14 երեխայի: Կիրակի երկրի ՆԳՆ-ն հավանություն էր տվել մյուս միգրանտների ափհանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ