News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետին կից հանձնաժողովը ներկայացրել է փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի մոդելը, ինչը հնարավորություն չի տալիս մարզերում իսկապես արժանավոր մարդկանց առաջադրվել, Փաշինյանն արձագանքեց. «Այդ հանձնաժողովը աշխատանքային է, կառավարություն չէ, ԱԺ չէ: Այդ խումբը սկսել է աշխատանք, որը պետք է շարունակվի ավելի լայն ֆորմատով: Այն, ինչ նրանք առաջարկում են, ըստ էության, նախագծի նախագիծ է: Այդ հարցերը կքննարկենք:

Կա նաեւ պարզ իրագործելության խնդիր: Ինքս որեւէ սցենար չեմ բացառում: Մեզ համար կարեւոր է, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ»:

Անդրադառնալով ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետների հարցին, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենա մոտավորապես 11 ամսվա ընթացքում:

«Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշ ժամկետը, որ տեղի կունենան ընտրությունները, հաջորդ տարվա մայիսն է»,- ասաց գործադիրի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ