News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նախազգուշացրել է Գազայի հատվածում «խոշոր ու ցավոտ» ռազմական գործողության հավանականության մասին՝  դրանում մեղադրելով  այնտեղ իշխող ՀԱՄԱՍ շարժմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռազմական ուժով, տնտեսական պատժամիջոցներով ու բանավոր սպառնալիքներով իսրայելցիները հասնում են նրան, որ իսլամականները դադարեցնեն օդապարիկների ու օդային օձերի արձակումը, որոնց հրկիզվող սարքեր են ամրացված, ինչի հետևանքով  բազմաթիվ հրդեհներ են առաջացնում Իսրայելի սահմանամերձ շրջաններում։

«Թերթերը գրում են, որ պատերազմները չեն սկսվում օձերի կամ հրդեհների պատճառով։ Սակայն յուրաքանչյուր ողջամիտ մարդ, տեսնելով հրկիզված դաշտը կամ հազարավոր դումաններ (մակերես չափելու միավոր- խմբ) գյուղատնտեսական ցանքատարածքներ, կհամաձայնի, որ նման իրավիճակն աննորմալ է»,- ասել է Լիբերմանը լրագրողներին սահմանամերձ Սդերոտ քաղաք իր այցելության ժամանակ։

«ՀԱՄԱՍ-ի առաջնորդները մեզ դրդում են այն իրավիճակի, որ մենք այլևս ընտրություն չենք ունենա, երբ ստիպված կլինենք խոշոր ու ցավոտ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտնել է նա։

Նախարարը նախազգուշացրել է, որ նոր արշավը կարող է իր ծավալներով ու հետևանքներով գերազանցել Գազայում իրականացված վերջին խոշոր գործողությունը , որը չորս տարի առաջ խլել էր ավելի քան երկու հազար պաղեստինցիների ու 70 իսրայելցիների կյանքեր։

Նա Գազայի բնակիչներին կոչ էր արել ճնշում գործադրել իր կառավարիչների վրա ու ստիպել նրանց դադարեցնել հրկիզումներն ու անկարգությունները սահմաններին։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Լիբերմանը հասկացրել է, որ Իսրայելը ուղիղ բանակցություններ չի վարում ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հարցով, բայց մշտապես հաղորդակցվում է բոլոր «ռելեվանտ կողմերի» հետ՝ այդ թվում Եգիպտոսի ու մերձավորարևելյան կարգավորման հարցերով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ , որոնք լրատվամիջոցների տվյալներով, փորձում են լիցքաթափել իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ