News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի համար նորմալ է հիբրիդային պատերազմ վարելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Այս տեսակետը նա հայտնել է ուրբաթ օրը Բեռլինում հավատարմագրված լրագրողների հետ ավանդական հանդիպման ժամանակ:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար նորմալ է այսպես կոչված հիբրիդային պատերազմ վարելը, որի տակ կարելի է ապատեղեկատվությունը հասկանալ»,- ասել է կանցլերը: «Մենք խաղադրույք ենք անում փաստերի եւ փաստարկների ներկայացման վրա, եւ, կարծում եմ, մեծ հաջողությունների ենք հասել այս հարցում», - նշել է նա:

Մերկելը, մասնավորապես, հիշեցրել է «Լիզայի գործի» մասին: 2016 թվականի հունվարին ռուսական հեռուստատեսության առաջին ալիքը պատմել էր Գերմանիայում ապրող 13-ամյա մի աղջկա մասին: Վկայակոչելով աշակերտուհու հարազատներին՝ այն հայտնել էր, որ միգրանտներն իբր բռնություն էին գործադրել աղջկա նկատմամբ, առեւանգել են նրան մայրաքաղաքային Մարցան թաղամասում դպրոց գնալիս: Գործը լայն արձագանք էր ստացել. գերմանական ԶԼՄ-ները ռուսական կողմին մեղադրել էին Գերմանիայի հասարակական կարծիքի մանիպուլացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news