News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։

Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և համակարգն ինքնուրույն հաշվեկշռին կփոխանցի նշված գումարը, հենց հաշվեկշռին 50 դրամից պակաս գումար մնա։

Ավտոմատ վճարումը կարելի է ակտիվացնել ընկերության կայքում՝ www.beeline.am, «Վճարում» բաժնում։ Բաժանորդն իր հայեցողությամբ կարող է նշել գումար, որն ավտոմատ կփոխանցվի բանկային քարտին կցված հեռախոսահամարին։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարը կամ կցված բանկային քարտի տվյալները։ 

«Լինելով ժամանակակից թվային ընկերություն՝ մենք ուզում ենք մեր բաժանորդների համար ապահովել առավել արդիական ծառայություններ, այդ թվում և վճարումներ կատարելու հետ կապված։ Ավտոմատ վճարման հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ կտա միշտ կապի մեջ լինել՝ չանհանգստանալով հաշվի վերալիցքավորման մասին, քանի որ համակարգն ինքը կհետևի, որ հաշվեկշռին միշտ լինի բաժանորդի համար ցանկալի գումարը։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն նման հնարավորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագծի շրջանակներում Ամերիաբանկը vPOS ծրագրային գործիքի միջոցով իրականցրել է բանկային քարտերի ամրակցումը Beeline-ի ինտերնետային կայքին: Այս գործիքի օգտագործումն ապահովում է առցանց գործարքների բարձր անվտանգությունը VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նշենք նաև, որ  vPOS ծրագրային գործիքի տեխնոլոգիան բացառում է քարտային տվյալների պահպանումը ինտերնետային կայքերում, բջջային հավելվածներում, ինչը երաշխավորում է գործարքների անվտանգության առավել բարձր մակարդակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ