News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մեծ ասուլիսը տեւեց նախատեսվածից ավելին՝ 2 ժամ 37 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց առնվազն երեք տասնյակ հարց ուղղել  վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, եւ ԼՂՀ կարգավորմանը։

Վարչապետը նաեւ քննարկեց լրագրողների հետ հետագա շփման ֆորմատը, նշելով, որ հասկանում է լրագրողների դժգոհությունը, երբ հաղորդակցվում է հասարակության հետ ֆեյսբուքյան «լայվերի» միջոցով, երբ պատասխանում էր իրեն ուղղված առավել շատ «լայք» հավաքած հարցերին:

«Եկեք շփման ռեժիմ պայմանավորվենք, որ պարբերաբար դուք էլ  հնարավորություն ունենաք ձեզ հետաքրքրող հարցերը տալու։ Բայց եկեք պայմանավորվենք այնպես, որ իսկապես  տրամաբանության սահմաններում լինի, որպեսզի մի ասուլիսի գանք ու պարզվի, որ ոչ մի հարց չկա եւ ուղղակի նստենք։ Քանի որ առաջին ասուլիսն էր, մտածեցի, որ մեկուկես, երկու ժամ կտեւի, բայց...Ես սխալվեցի, դուք ճիշտ էիք»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ հարցի քննարկման ընթացքում լրագրողները հնչեցրեցին ցանկություն, որ վարչապետն ասուլիսի մասնակցի շաբաթը մեկ, կամ ամիսը մեկ, սակայն որեւէ վերջնական որոշում չհնչեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ