News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոտայքի մարզի Արամուս գյուղում հոկտեմբերի վերջին հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի համար չժանգոտող մետաղից սարքավորումների արտադրության գործարան կհիմնվի: Համագործակցության հուշագիրը հուլիսի 20-ին ստորագրել են  Business Armenia (BA)  բիզնեսին աջակցության խմբի նախագահ Հայկ Միրզոյանը եւ ARGA-Eurosteel ընկերության  (Հայաստանում ներդրողի պաշտոնական ներկայացուցիչ) գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը:

Հայկ Միրզոյանը լրագրողներին ասել է, որ 850 հազար դոլարի ներդրում է նապատեսված, սակայն, ըստ նախնական գնահատականների, ներդրումներն արդեն գերազանցել են 1 միլիոնը: Ներդրողներն են Saltek եւ Giro Stainless Steel ընկերությունները: Գործարանում 24 աշխատատեղ կբացվի՝  միջին ամսական 300 հազար դրամ աշխատավարձով:

«Այս գործարանը հնարավորություն կտա հայ գործարարներին երրորդ երկրներից ներկրելու փոխարեն տեղական արտադրության անհրաժեշտ սարքավորումներ գնել: Սարքավորումները կլինեն բարձր որակի, քանի որ ներդրող ընկերությունն ունի ISO9001 ISO14001 OHSAS18001 համապատասխանության հավաստագրերը»,- ասել է նա:

Նաեւ քննարկումներ են ընթանում պետական ծրագրի շրջանակներում օժանդակության, հումքի ներմուծման համար մաքսատուրքերից ազատման եւ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի երկարաձգման թեմայով: Սարքավորումների արտադրության համար հումքը նախատեսվում է ներմուծել Հնդկաստանից:

«Մենք որոշում ենք կայացրել Հայաստանում գործարան հիմնել, քանի որ այստեղ զբոսաշրջության այս ոլորտում մեծ ներուժ ենք տեսնում: Արտադրությունը կարտահանվի նաեւ ԵԱՏՄ երկրներ՝ Վրաստան, Ուկրաինա եւ Իրա»,- իր կողմից նշել է Կարեն Սալխանյանը:

Նա հավելել է, որ Saltek-ը նախատեսում է Հայաստանում շուրջ 2 միլիոն դոլար ներդնել արեւային մարտկոցների արտադրության մեջ եւ շուրջ 1 միլիոն դոլար՝ Երեւանում գիշերային լուսավորության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ