News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջեւ դրված խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին:

«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները եւ ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ եւ՛ հանրության, եւ՛ պետական մարմինների, եւ՛ իշխանության ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել եւ հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար եւ երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը եւ պատրաստ ենք լիարժեք գործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը: «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային քննարկումների ոգին եւ բովանդակությունը նույնիսկ մեկ միլիմետրով չի տարբերվում այն բովանդակությունից, որ գոյություն ունի հրապարակային: Սա շատ կարեւոր է, որպեսզի մենք արձանագրենք ոստիկանության գործունեությունը՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար եւ Հայաստանում օրինականության հաստատման կարեւորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է: Այստեղ պետք է հստակ գիտակցենք, որ հանցավորության դեմ պայքարում նույնպես առաջամարտիկը պետք է լինի ոստիկանությունը: Վերջինիս գործունեության արդյունքում պետք է հստակ արձանագրենք քրեածին իրավիճակի էական եւ տեսանելի փոփոխություն ՀՀ-ում, որին հասնելու համար պետք է համոզված լինենք, որ ոստիկանությունում ղեկավար կազմը հստակ գիտակցում է իր անելիքը եւ պրոֆեսիոնալ կերպով պատրաստ է իրագործել այդ գործառույթը»,- նշել է վարչապետը:

Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ոստիկանության առաջ՝ կազմակերպված հանցավորության եւ այս համատեքստում կոռուպցիայի, նման երեւույթների ու չարաշահումների դեմ պայքարն է: «Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախանցում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենեւին չի կարող եւ չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում, այսինքն՝ անձնական մոտիվացիան այնպես չէ, որ կարող է գալ միայն երկրի առաջին դեմքից, տեսականորեն՝ ոստիկանության պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, ռեգիոնալի պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, բաժնի եւ բաժանմունքի պետը կարող են ունենալ անձնական մոտիվացիաներ: Մենք պետք է գործունեթյան այս տեսակն ընդհանրապես բացառենք եւ ոստիկանության գործունեությունը համապատասխանեցնենք ՀՀ օրենսսդրությանը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի, Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության եւ օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից եւ օրենքներից: «Մեր խնդիրն այս երկու իրականությունները նույնականացնելն է, այսինքն՝ իրականությունը համապատասխանեցնելն այն կարգավորումներին, որոնք տրված են ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, գիտենք, որ երբեմն օրենսդրության որակն այնպիսին է, որ նույնականացումը լիարժեք հնարավոր չի իրականացնել՝ վատ որակի օրենքների պատճառով, բայց քանի դեռ դրանք գործում են որպես օրենք, ուրեմն դրանք օրենք են եւ եթե բոլորս գալիս ենք այն համոզման, որ դրանք վատ օրենքներ են՝ ուրեմն պետք է աշխատենք դրանց լավացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ