News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ղարաբաղյան կարգավորմամբ: Նման տեսակետ հուլիսի 20-ին Երեւանում անցկացվող «Հայաստանն ու Ռուսաստանը. Իիրականություն, խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով համաժողովի ընթացքում հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ այս խնդիրը,  իհարկե, ինքնին չափազանց կարեւոր է հայկական կողմի համար՝ անվտանգության եւ ազգային ինքնության համատեքստում: «Մենք խոսում ենք ընդհանուր տարածաշրջանային անվտանգության մասին, բայց ռուս-հայկական դինամիկային հազվադեպ ենք անդրադառնում: Ահա, այսպիսի պարադոքս: Կամ մենք խոսում ենք այս մասին, բայց ես դա «կենացների» քաղաքագիտություն եմ անվանում»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

Նա նաեւ հավելեց, որ երկու կողմերի միջեւ քաղաքական վերլուծության մակարդակը, ըստ երեւույթին, բավականաչափ բարձր մակարդակի վրա չէ, եւ դրա պատճառով տարբեր տեսակի թյուրըմբռնումներ են առաջանում:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ այն դժվարին աշխարհաքաղաքական պայմանները, որոնցում Հայաստանը հայտնվել է, մասնավորապես՝ երկու փակ սահմանները, թշնամական հարեւանների առկայությունը՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնց բնակչությունը զգալիորեն գերազանցում է Հայաստանի բնակչությունը, նպաստում են Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ