News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաժողովի ժամանակ շատ խոսվեց այն մասին, թե Հայաստանն ինչ պետք է անի հայ-ռուսական հարաբերությունների հարցում, սակայն գործնականում ոչինչ չասվեց, թե ինչ պետք է ձեռնարկի Ռուսաստանը: Այս մասին հուլիսի 20-ին Երեւանում ընթացող «Հայաստան եւ Ռուսաստան. Իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով գիտաժողովում ելույթ ունենալիս ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:

Ըստ որում՝ Պողոսյանը նշեց, թե շատ ուրախ է, որ Հայաստանում ռուսերենն ուսումնասիրում են, սակայն երբ ինքը տեսնում է Ռուսաստանում աշխատող առավել հաջողակ բիզնեսմեններից մեկի ռուսերենի իմացության մակարդակը, ապա հարց է ծնվում՝ իսկ ինչո՞ւ է դա պետք, եթե ռուսերենի անգամ ամենաշարքային իմացությամբ Ռուսաստանում հնարավոր է այդքան նշանակալի հաջողությունների հասնել (ակներեւորեն նկատի ունի Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին – խմբ.):

«Սրա հետ կապված հարց է առաջանում՝ բավակա՞ն է արդյոք միայն լեզվի իմացությունը: Թե՞ պետք է հնարավորություններ ստեղծվեն, որ մարդկանց մոտ այս կամ այն երկիրը մեկնելու ցանկություն առաջանա՝ հասկանալու համար, թե այնտեղ ինչ իրավիճակ է: Եվ եթե դրա ահմար ստիպված լինեմ լեզու սովորել, ես այն կսովորեմ ե՛ւ 30, ե՛ւ 40 տարեկանում»,- պարզաբանեց Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ