News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը կպարգեւատրի Ռեժիսոր Դեւիդ Լի Ջոնսի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերներին ու ստեղծագործական թիմին: Վերջիններս կստանան ANCA-WR-ի Excellence in Media մրցանակը, հաղորդում է «Ասպարեզը»:

ANCA-WR-ի գործադիր տնօրեն Նոռա Հովսեփյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» ֆիլմը շատ արդյունավետ գործիք է պատմական փաստը հերքող թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական խմբերի դեմ պայքարում: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականի աշնանը:

Ֆիլմի հերոսներն են պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանությունների փորձագետներ, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որոնք քննարկում են, թե ինչու են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան մինչ օրս վիճարկում պատմական փաստերը` հրաժարվելով թուրքերի արածին տալ ցեղասպանություն սահմանումը:

Նշենք, որ մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Beverly Hilton հյուրանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենատոր Մենենդեսը պատրաստ է աշխատել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մասով էլ Մենենդեսը շեշտել է, որ հույս ունի երկխոսություն վարել նրա հետ, որ վերջինս համոզի Ադրբեջանին հրաժարվել սպառնալիքներից...
Կեմերովոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան են տեղադրել
Հուշարձանի բացման օրը հայր Դմիտրիի կողմից պատարագ է անցկացվել, որի ընթացքում նրա մասնակիցերը ծաղիկներ են դրել եւ մոմեր վառել...
Ցեղասպանությունից փախչող տատիկս փրկել է միայն որդուն եւ Աստվածաշունչը. Հայաստանի նախագահ
Նրանք հոգու խորքում մշտապես վստահ են, որ չարին հնարավոր է հաղթել…
Երեւանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ գլոբալ գիտաժողովը
Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ գլոբալ գիտաժողովի աշխատանքը…
Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները այցելել են Ծիծեռնակաբերդ
Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին․․․
ANCA-ն ափսոսանք է հայտնել Հայոց ցեղասպանության մասին հարցերի ժամանակ Լին Թրեյսի խուսափողական պատասխանների համար
Լսումների ժամանակ Թրեյսին ասել է, որ նա անձամբ ընդունում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի եւ 1,5 մլն հայերի սպանության պատմական փաստը...
Ամենաշատ
Partner news