Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 20-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ավանդն Արցախ-Ֆրանսիա եւ հայ-ֆրանսիական կապերի զարգացման ու ընդլայնման գործում՝ նշելով, որ նա մեծ հարգանք է վայելում Արցախում: