News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռեւս պարզ չէ՝ կկարողանա արդյոք Եվրոպան արագորեն հարմարվել նոր մարտահրավերներին՝ 21-րդ դարի աշխարհում հակամարտությունների լուծման համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար, փոխանցում է Reuters-ը:

«Ես հասկանում եմ, թե ինչու է ԱՄՆ-ն ասում, որ մենք պետք է ավելի ակտիվ դեր խաղանք 21-րդ դարի աշխարհում հակամարտությունների լուծման գործում»,- ասել է նա: «Ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ՝ քաղաքական»,- հավելել է նա՝ ընդգծելով աֆրիկյան հակամարտություններին եվրոպական մասնակցության օրինակը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն այժմ փոխակերպման գործընթացում է: «Այն խոստովանում է իրավիճակի լրջությունը, սակայն դեռ որոշված չէ՝ արդյոք մենք կկարողանանք արագ արձագանքել մարտահրավերներին»: Մերկելը նշել է, որ Եվրոպայում լուրջ տնտեսական մարտահրավերների է բախվում, եւ մի օր «կբախվի ռազմականին». «Պետք է նաեւ պետք է զբաղվել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններով: Մենք շատ բան ունենք անել, եւ աշխարհակարգը փոխվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ