News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հուլիս 20-ին, ժամը 17։30, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (հասցե՝ Հալաբյան 16) տեղի ունեցավ «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։

Եվրոպական միության անունից ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն․Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկիի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովայի կողմից։ ՀՀ կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության, որակի, մատչելիության եւ թափանցիկության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանի կառավարության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ստեղծման լայնածավալ նախագիծը, որի համակարգումը ՀՀ կառավարության անունից իրականացնում է «Թվային Հայաստան» հիմնադրամը։

Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ «Թվային Հայաստան» հիմնադրամի» գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տեսլականը` Հայաստանի թվային փոխակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։ Միջազգային փորձագետն ամփոփ ներկայացրեց էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու նորարար լուծումները։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի մաս կազմող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի էությունը, դրա իրականացման մանրամասները եւ ակնկալվող արդյունքները։ 

Ծրագիրը ներառում է հետեւյալ երկու բաղադրիչները՝ «Պետական փոխգործելիության հարթակ» եւ «Մեկ պատուհան համակարգ»։

«Պետական փոխգործելիության հարթակի»-ի գործարկմամբ կապահովվի տեղեկատվական հոսքերի եւ տվյալների արագ ու հավաստի, անվտանգ ու արդյունավետ փոխանակումը հանրային կառավարման բոլոր մարմինների միջեւ։  Հարթակի ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը՝ քաղաքացիների համար պարզեցնելով ծառայությունների ստացման ընթացակարգը եւ կրճատելով ժամանակային ծախսերը։

«Մեկ պատուհան» համակարգի նպատակն է ապահովել սահմանային անցման գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչությունների եւ տնտեսվարողների միջեւ տվյալների էլեկտրոնային փոխանակումը։ Վերջինս կապահովի արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող օպերատորների եւ պետական կառավարման մարմինների միջեւ հաղորդակցության պարզեցումը, վարչարարության նվազեցումը եւ գործընթացների արագացումը։

Ծրագրի բացման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն․Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասաց․«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հիմնական նպատակը կառավարության եւ քաղաքացիների, տնտեսվարողների միջեւ, ինչպես նաեւ  կառավարական մարմինների միմյանց միջեւ հաղորդակցության միջոցների փոխակերպումն է։ Մենք բարեհաջող կերպով համագործակցում ենք հայ գործընկերների հետ՝ նշանակալի արդյունքներ ձեռք բերելով էլեկտրոնային ծառայությունների բարելավման գործում, որոնք բարձր են գնահատվում քաղաքացիների կողմից։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»:

Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան նշեց. «Եվրամիությունը 2002 թվականից ակտիվորեն աջակցել է Հայաստանին տարբեր էլ-կառավարման համակարգերի մշակման եւ գործարկման ժամանակ, որոնց շարքում են՝ «Էլեկտրոնային վիզա»-ն, պետական մարմիններում «Էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգ»-ը, «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ»-ը, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգ»-ը, «Էլեկտրոնային ոստիկանություն», «Էլեկտրոնային նոտար», «Էլեկտրոնային քրեակատարողական ծառայություն», «Էլեկտրոնային ապոստիլ» համակարգերը եւ այլն։ Մենք շարունակում ենք համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ այս ոլորտում, որպեսզի ապահովենք պետական կառավարման թափանցիկությունը, տվյալների ամբողջականությունն ու հաշվետվողականությունը, քանի որ էլեկտրոնային գործիքների ներդրումը եւ առցանց ծառայությունները ոչ միայն բարելավվում են Հայաստանի քաղաքացիներին մատուցված ծառայությունների մատչելիությունն ու որակը, այլեւ մեծապես նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին»:

Իր ելույթի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Այսօր մենք հերթական կարեւոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին: Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել: Իսկ կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, եւ, ուրեմն, մեզ համար կարեւոր է կառավարման ոլորտի թվայնացումը եւ մասնավորապես «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիրը»:

ԵՄ եւ ՀՀ պետական պաշտոնյաները, ինչպես նաեւ ծրագրի իրականացմանը մասնակցող տասնհինգ նախարարությունների եւ պետական կառույցների ներկայացուցիչներ ցուցաբերեցին ծրագրի նպատակներին հասնելու նվիրվածություն եւ աջակցության պատրաստակամություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ