News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ Գերմանիայի հարաբերությունները «կենտրոնական» են մնում Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի կառավարության համար՝ չնայած  առևտրի ու պաշտպանական ծախսերի կապակցությամբ նախագահ Դոնալդ Թամփի հետ վերջին տարաձայնություններին, հայտնում է  PA-ն։ շ

Պատասխանելով Գերմանիայի, մասնավորապես Մերկելի վրա Թրամփի հաճախակի հարձակումների մասին հարցին՝ նա ասել է, որ «դա ի գիտություն է ընդունում»։ Մերկելը նշել է, որ Թրամփի հարձակումները «անկասկած ինչ-որ առնչություն ունեն մեր տնտեսական չափերի հետ»։ «Ես փորձում եմ հասկանալ քննադատությունը ու ապահովել անկախ, վստահ պատասխան, ու դա ոչ միշտ է համապատասխանում ԱՄՆ նախագահի տեսակետին»։

Խոսելով Թրամփի այն գանգատների մասին, որ Գերմանիան օգտագործում է  ԱՄՆ-ին  առևտրային հարաբերություններում, Մերկելը նշել է, որ  այդ պնդումը վերաբերում է միայն ապրանքների առևտրին։ Եթե հաշվի առնենք ծառայությունների առևտուրը, ապա տվյալները ԱՄՆ-ի օգտին են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխադարձ տուրքերը կարող են վնասել գերմանական ավտոարտադրողներին, օրինակ BMW-ին։  

«Մենք դիտարկում ենք  այդ պոտենցիալ տուրքերը որպես ԱՀԿ կանոնների խախտում, նաև որպես  վտանգ աշխարհում շատերի բարգավաճման համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ