News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դառնալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «ոխերիմ թշնամին», եթե իրենց հարաբերությունները չհարթվեն։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել CNBC ալիքին տված հարցազրույցում Սպիտակ տանը։

Թրամփը քննադատել է իր նախորդին՝  Բարաք Օբամային, հայտնելով, որ նա Ռուսաստանի հետ իրեն պահել է ինչպես «կատարյալ մանկամիտ»։ Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ռուսաստանի հետ «շատ ավելի կոշտ է, քան ցանկացած նախագահ երկար տարիների, գուցե նույնիսկ ընդհանրապես պատմության մեջ»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Նախագահ Պուտինի, Ռուսաստանի հետ լեզու գտնելը լավ է, այլ ոչ թե վատ,- ասել է նա,- Չնայած եթե հարաբերությունները չհաջողվեն, ես կդառնամ նրա բոլոր թշնամիներից ամենաոխերիմը»։

Ընդ որում Թրայփը հայտնել է, որ գնահատում է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու հնարավորությունը նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը հանգել է այն եզրակացության,որ Ռուսաստանը բազմիցս փորձել է միջամտել 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ