News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիայի ներկայիս ռեժիմը հաստատվել է 1930-ական թվականներին, թագավորների եւ թագադրված իշխանների շղթան կա՛մ խոստացել է, կա՛մ փորձել է ինչ-որ ժողովրդավարական մեխանիզմներ իրականացնել, Washington Post-ում գրում է Ջորջթաունի համալսարանի Մուսուլմանա-քրիստոնեական փոխըմբռնման կենտրոնի ավագ գիտաշխատող  Աբդուլլահ Ալաուդը:

Այդուհանդերձ, ներկայիս գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը (կամ MBS-ն, ինչպես սովորաբար նրան անվանում են), որը դիրքավորվել է որպես թագավորական ընտանիքի նոր սերնդի առաջնորդ, կարծես մտադիր է թագավորությունը հին ժամանակներին վերադարձնել: Նա բացարձակ միապետությանն աջակցել է առավել վճռական եւ բարձրաձայն, քան իր նախորդներից որեւէ մեկը:

Atlantic-ի հետ հարցազրույցում MBS-ն հայտարարել է, որ «բացարձակ միապետությունը որեւէ երկրի սպառնալիք չի ներկայացնում»: «Եթե չլիներ բացարձակ միապետությունը, դուք Միացյալ Նահանգներ չէիք ունենա: Ֆրանսիայում բացարձակ միապետությունն օգնեց ստեղծել Միացյալ Նահանգները՝ նրան աջակցելով: Բացարձակ միապետությունը Միացյալ Նահանգների թշնամին չէ, այլ վաղեմի դաշնակիցը»:

MBS-ն չի հիշատակել, որ գաղութներն ըմբոստացել են բացարձակ միապետության դեմ: Արքայազնի նման հայտարարությունը վկայում է նրա հնացած դիրքորոշման մասին, որից հրաժարվել էին նրա գրեթե բոլոր նախորդները, ներառյալ նրա պապիկը՝ Աբդուլազիզ թագավորը, ժամանակակից Սաուդյան Արաբիայի հիմնադիրը:

32-ամյա արքայազնը ոչ մի բան չի խոստանում, բացի բացարձակ միապետության երկար կառավարումը եւ իշխանության ավելի ամուր նվաճումը: Պայծառ տնտեսական ապագա խոստանալով, որը մարմնավորված է նրա 21-րդ դարի քաղաք նախաձեռնության մեջ, նա նաեւ խոստացել է կրոնական հետընթաց՝ ընդհուպ մինչեւ այն պայմանները, որոնք հանգեցրին 1979 թվականին երկրում ողբերգականորեն հայտնի ահաբեկչական հարձակումներին:

Նախորդ թագավորները եւ թագադրված իշխանները չեն ձգտել ժողովրդավարության հաստատման, սակայն ժողովրդավարությունը որպես վերջնակետ ընդունելու նրանց մանեւրումը թույլ է տվել ժողովրդի եւ թագավորների միջեւ ինչ-որ առողջ փոխգործակցություն անցկացնել: Նման փոխգործակցության պարագայում մշտապես մեծ հավանականություն կար նշանակալի սոցիալական պայմանագիր հաստատելու ժողովրդի եւ թագավորական ընտանիքի միջեւ՝ ավելի կայուն եւ ժողովրդավարական ապագա ստեղծելու համար:

Արքայազն Մոհամմեդի օրոք հավերժական բացարձակ իշխանություն ձեռք բերելու հանդեպ մտածողության փոփոխությունը նշանավորում է նախկին ժողովրդավարական խոստումներից դրամատիկ տեղաշարժ, որոնք ապագայի որոշ հույս էին տալիս, չնայած դրանցից ոչ մեկը երբեք չի իրականացվել: Սաուդյան Արաբիայի նոր վարչակազմը մամուլի դրական գնահատականին է արժանացել իր ֆուտուրիստական հռետորաբանության համար, այդ թվում՝ ռոբոտատեխնիկական քաղաքի եւ կանանց ավտոմեքենա վարել թույլ տալու մասին խոսակցությունների համար: Սակայն չսխալվեք՝ մենք Սաուդյան Արաբիայի անցյալ վերադառնալու ականատեսն ենք դառնում: Ժողովրդավարության խոստումից հրաժարվելով՝ գահաժառանգ արքայազնն իսկապես կարող է լինել այն ճանապարհին, որ Սաուդյան Արաբիան ավելի, քան երբեւէ միջնադարյան դարձնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ