News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպումը կենտրոնացած կլինի ազգային անվտանգության խնդիրների վրա, որոնք քննարկվել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է AP- ն` Սպիտակ տան ներկայացուցչին:

Նրա խոսքով` այդ խնդիրների շարքում է Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ ընտրություններին, միջուկային տարածումը, Հյուսիսային Կորեան, Իրանը եւ Սիրիան: Նա նշել է, որ հանդիպման նպատակը Հելսինկիում կայացած գագաթնաժողովի ընթացքում արձանագրված առաջընթացին հետեւելն է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Հաքաբի Սանդերսը երեկ հաղորդել էր, որ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է աշնանը Պուտինին հրավիրել Վաշինգտոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ