News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2016 թվականի փետրվարին Իսպանիայի Թագավորության իրավապահների կողմից մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Կոբա Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել կեղծ անձնագրով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ 2016 թվականի փետրվարին Իսպանիայի Թագավորության իրավապահների կողմից մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Կոբա Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել կեղծ անձնագրով։ Պարզվել է, որ Կ. Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արկադի Մարտիրոսյանի անվամբ տրված անձնագրով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Շեմազաշվիլին, ով համարվում է «օրենքով գող», Հայաստան է այցելել 2016 թվականին և Հայաստանում է մնացել մինչև 2018 թվականի մայիսը։

Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ