News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել կատակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ընտրությունը, Կուզնեցովը պատասխանել է՝ «ոչ մի անձնական բան»․ «Վարչապետի թեկնածության ընտրությունը պայմանավորված է եղել Հայաստանում իշխանության փոփոխությամբ։ Մեզ համար կարեւոր էր, որ մարդիկ կապված չլինեին նախորդ վերնախավերի, ՀՀ նախկին ղեկավարության հետ»,-պատմել է նա Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Համապատասխանաբար, պրանկերի խոսքով,  եթե մարդը իշխանության է եկել հեղափոխությամբ, թեկուզ խաղաղ, ապա կարելի էր ենթադրել, որ նախնական փուլում նա շփումներ, ելքեր դեպի Եվրոպայի կամ այլ երկրների դիվանագիտական գերատեսչություններ չուներ։ Այդ իսկ պատճառով  այլ երկրներում կարող են նորմալ համարել, որ նրանց անմիջապես զանգահարում է Փաշինյանի անձնական օգնականը։

Բացի այդ, Վովանը խոստովանել է, որ իրավիճակը Հայաստանում պրանկերների համար էլ էր հետաքրքիր ինքնին։ Հետաքրքրում էր այն, թե ինչպես նոր իշխանությունները կկառուցեն հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Մասնավորապես, զրուցակիցը հիշեցրել է այն կարծիքը, որ Հայաստանում «թավշյա հեղափոխության» հետեւում կանգնած են ԵՄ-ն, ԱՄՆ-ն:

Դիմելով Փաշինյանին՝ Կուզնեցովը հորդորել է վարչապետին չհավատալ, որ սա նրա անձի հետ կապված որոշակի հատուկ գործողություն էր:

Պրանկերը նաեւ նշել է, որ մոտակա ժամանակներս չեն պատրաստվում ինչ-որ մեկին զանգահարել ՀՀ վարչապետի անունից, եւ բոլոր ձայնագրությունները արդեն հրապարակվել են։  

Հիշեցնենք, որ ռուս պրանկերներ Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարովը) եւ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պարբերաբար զանգահարել են տարբեր եվրոպական  բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան։ Նրանց «զոհերն» են դարձել Մեծ Բրիտանիայի արդեն նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը։ Նրանք վերջերս զանգահարել ու Նիկոլ Փաշինյանի անունից զրույցել են նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ