News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնին։

«Կատարյալ խայտառակություն է, որ Թուրքիան բանտից ազատ չի արձակում հարգելի պաստոր Էնդրյու Բրանսոնին։ Նա չափից դուրս երկար ժամանակ է պատանդ մնում։ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի, որ ազատի այդ հրաշալի քրիստոնյային ու հորը։ Նա ոչինչ չի արել, եւ նրա ընտանիքը ունի նրա կարիքը»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։

Նշենք, որ թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել Բրանսոնին, որին մեղադրում են լրտեսության, քրդերի հետ համագործակցության եւ 2016 թվականի հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու մեջ։ Բրանսոնը, որը վերջին 25 տարիները ապրել է Թուրքիայում, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։ Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ