News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) կոչ է անում եվրոպական առաջնորդներին Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել ելնելով մամուլի եւ ազատությունների նկատմամբ հարգանքից։ RSF-ն հանդես է եկել հայտարարությամբ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Փարիզ կատարած այցի հետ, փոխանցում է Turan-ը։

Ալիեւը ճաշում է նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մինչ այդ նա եղել է Բրյուսելում, որ ավարտի  «ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության առաջնահերթությունների» շուրջ բանակցությունները, համաձայնագիր, որում չկա հստակ պահանջ մարդու իրավունքները հարգելու մասին, չնայած հուլիսի 4-ին ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձեւի պահանջին։

Ադրբեջանում այդ ժամանակներից ի վեր շարունակվում են ճնշվել վերջին անկախ լրագրողները, այն երկրում, որը RSF-ի մամուլի ազատության վարկանիշում 180 երկրներից 163-րդ տեղն է զբաղեցնում։

«Նախագահ Ալիեւը շարունակում է իր առաջխաղացումը Եվրոպայում, թեեւ իր երկրում մամուլի ազատության խախտումների մակարդակը երբեք այսքան բարձր չի եղել»,-նշված է RSF-ի հայտարարությունում։

 «Ժամանակն է, որ Եվրոպայի առաջնորդները Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների զարգացումը պայմանավորեն՝ հաշվի առնելով Բաքվի կողմից հիմնարար իրավունքների հարցով միջազգային պարտավորությունների հանձնառությունը: Անօրինական ձերբակալված լրագրողների անհապաղ ազատումը եւ անկախ լրատվամիջոցների հետապնդման դադարեցումը պետք է լինեն այդ պայմանների ցանկում»,-նշված է փաստաթղթում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news