News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեսպաշտության մեջ է մեղադրել այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղմ լինելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter էջում։

«Ինձ կտրուկ քննադատել են ֆեյք լատվամիջոցները այն բանի համար, որ ես չափազանց բարի եմ նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում դա կոչում էին դիվանագիտություն։ Եթե ես լինեի կոշտ ու ագրեսիվ, ինձ կքննադատեին ավելորդ կոշտության համար։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին նրանք ասում, որ ես չափից կոշտ էի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։ Երեսպաշտնե՛ր»,- գրել է Թրամփը։

Հուլիսի 16-ին Հելսինկիում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ