News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազայի հատվածի պաղեստինյան զինյալների 68 օբյեկտների վրա՝ արձագանքելով իրենց զինվորի սպանությանը, որը սահմանին զոհվել էր դիպուկահարի կրակոցից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակային մամուլի ծառայությունը։

«Բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երեք գումարտակներ Զեյթունում, Խան Յունիսում ու Էլ Բուրեյջում,- ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ,- Վերջին մի քանի ժամում բանակը մեծ ուժով է գործել  ՀԱՄԱՍ շարժման ահաբեկչական օբյեկտների դեմ, նախ գրոհել է ութ նշանակետերի վրա՝ տանկերի ու օդանավերի միջոցով, իսկ հետո խոցել ևս 60 ռազմական օբյեկտ»։ ՀԱՄԱՍ-ի երեք ռազմական ճամբարներն ամբողջությամբ ոչնչացվել են, հավելել են զինվորականները։

Բանակում նշել են, որ «հարվածները հասցվել են իսրայելցի զինծառայողի սպանությանը, նաև սահմանին ՀԱՄԱՍ-ի մեկ այլ ահաբեկչական գործունեությանն ի պատասխան»։

«Բանակը լուրջ է վերաբերում այդ թշնամական գործողություններին, համարում է, որ ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու ցանկացած սպառնալիքի համար, որոնց աղբյուրը Գազայի հատվածն է»,- ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ