News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ Պեկինի առեւտրային քաղաքականության փոփոխության դեպքում ԱՄՆ վարչակազմը պատրաստ է Չինաստանի հետ կնքել առեւտրային համաձայնագիր։ Այս մասին նա հայտնել է Reuters-ին տված հարցազրույցում։

Մնուչինը շեշտել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը կանոններով խաղա։ «Սա նշանակում է տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման, համատեղ ձեռնարկությունների բացակայություն ու մեր ընկերություններին շուկայում ազնիվ մրցակցության հնարավորության տրամադրում», պարզաբանել է նա։

Նախարարը հավելել է, որ ամերիկյան իշխանությունները կստուգեն յուանի թուլացման հետ կապված Չինաստանի գործողությունները։ «Անվիճելի է, որ արժույթի թուլացումը նրանց համար ստեղծում է անազնիվ առավելություններ։ Մենք ուշադիր կհետեւենք, արդյոք նրանք արժույթի հետ կապված որեւէ մանիպուլացում չեն կատարել »,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ