News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Երեւանում 50-ամյա տղամարդը մեղադրվում է Ամանորին մորն ու քրոջը ծեծելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Համլետ Մ.-ն հունվարի 1-ին կենցաղային հարցերի շուրջ վիճել է քրոջ հետ եւ մի քանի անգամ բռունցքներով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Վիճաբանության ժամանակ Համլետը նաեւ մորն է ծեծել, երբ վերջինս փորձել է որդուն հանդարտեցնել:

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Գործը քննվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ