News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական սենատորները դադարեցրել են չինական ZTE  հեռահաղորդակցության  ընկերության հանդեպ պատժամիջոցային ռեժիմը վերականգնելու փորձերը  , հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Սենատորները համապատասխան հոդվածը ավելացրել էին ռազմական բյուջեի մասին օրինագծում, սակայն Ներկայացուցիչների պալատը այդ օրինագծին հավանություն է տվել կրճատ տեսքով՝ այնտեղից հանելով ZTE –ի մասին դրույթը։ Ի վերջո, օրինագծի վերջնական տարբերակը, որի շուրջ քվեարկությունը պետք է անցնի հաջորդ շաբաթ, չի ներառելու պատժամիջոցներ չինական ընկերության նկատմամբ։

Սա նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակն է, որը մինչ այդ հանդես էր եկել ZTE-ի պաշտպանությամբ։

Անցած շաբաթ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտնել էր, որ ZTE-ի հանդեպ պատժամիջոցները չեղարկվել են։

ZTE-ն հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ Իրան ու Հյուսիսային Կորեա էլեկտրոնիկա ու տեխնոլոգիաներ մատակարարումների համար, ինչը ամերիկյան էմբարգոյի խախտում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ