News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


2016թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո Մարսելաբնակ հայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը նոր մարտահրավեր է նետում. այն է՝ Մարսելից վազքով հասնել Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն:

Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Օրական վազելով 50 կմ եւ անցնելով 8 երկիր եւ 150 քաղաք՝ Արա Խաչադուրյանն իր խաղաղության մարաթոնը եզրափակել է Երեւանում:

Հուլիսի 18-ին Արա Խաչադուրյանը հասել է Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում ժամը 13:00-ին նրան դիմավորել են մարզպետարանի եւ քաղաքապետարանի պաշտոնյաներ, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարզիկներ ու բազմաթիվ գյումրեցիներ: Վազորդները եւ բոլոր ցանկացողները միացել են Արային Գյումրիում՝ նրա հետ շարունակել խախաղության վազքը մինչեւ Երեւան:

Երեւանում վազորդները Արային միացել են Մարզահամերգային համալիրի դիմացից, hուլիսի 21-ին 10:00-ին՝ նրա հետ վազելով ավարտին հասցրել այս խորհրդանշական երթը 11:00-ին Հանրապետության հրապարակում, որտեղ դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը եւ ողջունել Արային հայրենիքում:

Հանրապետության հրապարակից Խաղաղության մարաթոնին միացածները եւ երկրպագուները նախարարի ուղեկցությամբ շարժվել են դեպի ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի, որտեղ ժամը 12:00-ին կազմակերպվել է ընդունելություն: Հյուրասիրության շուրջ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ եւ զրուցելու անվանի մարզիկի հետ:

Նշենք, որ Արա Խաչադուրյանը մագլցել է աշխարհի ամենաբարձր ութ գագաթները՝ Մոնբլան, Ֆրանսիա - 4,807մ (2007թ), Արարատ, Թուրքիա - 5,137մ (2011թ), Կիլիմանջարո, Աֆրիկա - 5,896մ (2012թ), Կոտոպաքս, Էկվադոր - 5,897մ (2013թ.), Սահամա, Բոլիվիա - 6,542մ (2013թ.), Հուասկարան, Պերու - 6,655մ (2013թ.), Լենին, Ղրղզստան - 7,134մ (2016թ.), Էվերեստ, Նեպալ - 8,848մ (2016թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ