News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արթիկի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Սիմոն Մանուկյանը վստահեցնում է, որ ինքը յուրացում չի կատարել եւ քննությամբ դա առաջիկայում ապացուցվելու է:

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով: Ըստ հաղորդման, տնօրենը որպես սանիտար աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել, սակայն, աշխատավարձ է ստացել: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրա անվամբ հաշվարկվել և վճարվել է ավելի քան 2.3 մլն դրամ գումար:

«Անհիմն է, կասկած է, որը շուտով փարատվելու է: Ես շատ համոզված եմ, որ փարատվելու է այդ կասկածը: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել կեղծ հաղորդման հետեւանքով, նյութերն ուղարկվել է դատախազություն: Նորից եմ ասում՝ հաղորդումը կեղծ է եւ միտումնավոր, կրճատվող անձի կողմից է, նեղացած է եւ նման հաղորդում է տվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիմոն Մանուկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սլովակիայի վարչապետի ավտոմեքենան եղջերուի է բախվել
Վթարի հետեւանքով տուժել է մեքենայի վարորդը, երկրի վարչապետը վնասվածքներ չի ստացել…
Ընթանում է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով առաջին դատական նիստը (ուղիղ)
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար…
«Արա', հլը դու սաղ ե՞ս». երկու անձի սպանության մեջ մեղադրվող ՃՈ գնդապետը բերվեց դատարան
ՃՈ գնդապետն, ով ձեռքերով անընդհատ փակում էր դեմքը, խուսափեց բարձրաձայնել, թե որտեղ է բնակվել…
Բաքվի դպրոցներից մեկում մի ամբողջ զինանոց են գտել (ֆոտո)
Թիվ 175 դպրոցի նկուղում հայտնաբերվել է 352 միավոր տարբեր տեսակի ուսումնական չպայթած ռազմամթերք…
Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հրապարակումները (ֆոտո)
Հանցագործության այլ մանրամասներ չէին հաղորդվում...
ԱՄՆ–ում դպրոցականը դասի ժամանակ դանակով վնասել է ուսուցչին
Վիրավոր ուսուցչին տեղափոխել են տեղի հիվանդանոց...
Partner news