News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անկախության հռչակագրի 7-րդ կետում, ինչպես նաեւ Սահմանադրության ներածականում ամրագրված է, որ Հայաստանի ազգային հարստությունը, նրա ընդերքը, օդային տարածքը, ջրային պաշարները ժողովրդի սեփականությունն են, սակայն Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է, որ բնական պաշարները պետության բացարձակ սեփականությունն են: Այս մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թանիկ» ՀԿ ղեկավար Հրայր Մելքոնյանը:

Նա նշեց, որ ընթացիկ տարվա ապրիլին իրենց ղեկավարած ՀԿ-ն նամակ է ուղարկել երկրի նախագահին՝ հայտարարելով, որ Սահմանադրության տվյալ կետը հակասում է Անկախության հռչակագրին եւ Սահմանադրության ներածականին:

«Մենք երկրի նախագահին առաջարկում ենք Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետը խմբագրել Հայաստանի Անկախության հռչակագրի 7-րդ կետի համաձայն, մասնավորապես՝ դրանում ամրագրել, որ Հայաստանի ազգային հարստությունը, նրա հողը, ընդերքը, օդային տարածքը, ջրային եւ այլ բնական պաշարները ժողովրդի անօտարելի սեփականությունն են»,- ասաց Հրայր Մելքոնյանը:

Նա նշեց, որ իրենց ներկայացրած ՀԿ-ից բացի, մյուս հասարակական կազմակերպությունները եւս այս հարցը բարձրացրել են եւ համապատասխան նամակով դիմել, մասնավորապես, Բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխան են ստացել, որ Սահմանադրության մեջ համանման փոփոխությունների կատարումը որոշակի դժվարություն է ներկայացնում, քանի որ զգալի օրենսդրական փոփոխություններ է ենթադրում:

«Նախագահին հղած մեր նամակը վերահասցեագրվել է Արդարադատության նախարարություն, որտեղից բավականին հետաքրքիր պատասխան ենք ստացել՝ 2015 թվականի Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ նշված հոդվածում փոփոխություններ կարելի է կատարել երկրի 200 հազար քաղաքացիների պահանջի հիման վրա: Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ կառավարությունը եւ խորհրդարանը»,- նշեց ՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է հասարակական լայն արձագանք առաջացնի, եւ ՀԿ-ները պետք է հստակեցնեն՝ ինքնուրո՞ւյն հանդես գան նման նախաձեռնությամբ, թե՞ նախագահի ու իշխանությունների համագործակցությամբ:

«Մենք մտադիր ենք նաեւ նախագահին հայտնել, որ պատրաստ ենք քաղաքացիական հասարակության աջակցության լայն շրջանակներ ստեղծել, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլն»,- նշեց Հրայր Մելքոնյանը:

Իրավաբան Գեւորգ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասը ոչ իրավաչափ է, քանի որ մարդու անբաժանելի բնական իրավունքները կախված չեն գրված օրենքներից:

«Մարդն իր բնական պահանջմունքների բավարարման համար է օգտագործում բնական պաշարները, ջուրը, օդը, իսկ Սահմանադրությունը փաստացի ամրագրել է, որ այդ պաշարները պատկանում են պետությանը: Ստացվում է, որ մարդը իր բնական պահանջմունքները բավարարելու համար պետք է պետությունից թույլտվություն հայցի: Բնական պաշարները պետք է պատկանեն ժողովրդին, իսկ պետությունը պետք է հանդես գա կառավարչի դերում»,- նշեց իրավաբանը: 

Նա հավելեց, որ դրանից զատ, պետությունը ոչ միայն մարդուց վերցրել է իր իրավունքները, այլ ավելի հեռուն է գնացել՝ հարկում է բնական պաշարների օգտագործումը:

«Խազեր»  ՀԿ անդամն իր կողմից նշեց, որ հասարակական կազմակերպություններն առաջարկում են ներդրումային հիմնադրամ ստեղծել, որը կհամակարգի բնական պաշարների օգտագործման հետ կապված ծրագրերը:

«Սա անհրաժեշտ է, որպեսզի, օրինակ, հանքերը շահագործելիս սերունդներին չթողնենք ամայի վայրեր, որտեղ նույնիսկ խոտ չի աճում»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ