News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս եւ հիմք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում:

Իհարկե, պետք է մշտապես կատարել երեխաների կրթական կարիքների գնահատում, իրականացվել հսկայական մասնագիտական աշխատանք՝ տվյալ կարիքը բավարարելու համար:

Բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն մթնոլորտը, որը ստեղծվում է: Այս երեխաները վերադարձվում են հասարակություն՝ որպես լիարժեք անդամ: Ներառական համակարգում ներառված մանկավարժական եւ ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքների, որոնք թերահավատորեն են մոտենում այս բարեփոխմանը: Իհարկե դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ վարչական, մեթոդական, մանկավարժական եւ կառավարչական:

Ակնհայտ է, որ այսօր դեռեւս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում: Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների եւ ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն չպետք է իրականացվի, մինչեւ բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետեւ ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը:

Մենք այդ քայլն արել ենք, եւ արել ենք համառ՝ երբեմն դեմ գնալով հասարակական կարծիքին, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, բայց այստեղ շատ կարեւոր է նաեւ մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, որպեսզի սա չլինի լոկ օրենքի պահանջ:

Ես հավատում եմ այս համակարգին: Իսկ ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ եւ չխանգարի այս աստվածահաճո գործին: Վստահ եմ, որ բոլոր խնդիրենրով հանդերձ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս են ավելի լավ ապագայի հույս ու հնարավորություն:

Տպել
Ամենաշատ