News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու գործունեությունը արտացոլվում է տրոպոսֆերայի՝ մթնոլորտի ստորին շերտի օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումներում։ Դա թույլ է տվել պարզել, որ ամառային ջերմաստիճանը որոշ շրջաններում սկսել է արագորեն աճել ձմեռայինի հետ համեմատած։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Նոր աշխատանքի հեղինակները ուսումնասիրել են մի քանի տեսական մոդելներ, որոնք նկարագրում են կլիմայի վիճակը արդյունաբերական հեղափոխությունից առաջ եւ հետո։

Ամառային ջերմաստիճանը միջին լայնություններում աճում է ավելի արագ, քան ձմեռայինը։ Հյուսիսային կիսագնդում այս ազդեցությունը ավելի նկատելի է եղել, քանի որ այնտեղ զգալիորեն ցամաքն ավելի շատ է, քան Հարավում եւ օվկիանոսը ավելի քիչ «ավելորդ» ջերմություն է կլանում։

Գիտնականները կարծում են, որ այդ գործընթացները կարող են մեծացնել բնական կատակլիզմների հաճախականությունն ու ուժգնությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news