News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարիատների եւ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների պատասխանատու զինվորականներ:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածին վերաբերող համապարփակ ելույթով, ըստ առանձին ուղղությունների անդրադարձ կատարելով այն բոլոր դրական զարգացումների եւ անցանկալի երեւույթների վրա, որոնք տեղ են գտել բանակային ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անցած ուսումնական փուլի ընթացքում կյանքի են կոչվել այն բոլոր պլանային միջոցառումները, որոնք նախանշված են եղել պատրաստության պլանով եւ որակական աճ է արձանագրվել զորքերի կենսագործունեության գրեթե բոլոր ուղղություններով:

Մասնավորապես, շարունակվել են առաջնագծի ինժեներական լրակահավորմանն ու դիտարկման համակարգի կատարելագործմանն ուղղված գործընթացները, բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մարտական պատրաստության մակարդակը, որակական նոր աստիճանի վրա են հասցվել ղեկավարման համակարգը, զորատեսակների եւ ստորաբաժանումների ներդաշնակման եւ փոխգործակցության մակարդակը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման եւ արդիականացման համալիր գործընթացները:

Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել նաեւ մարտական ու զորահավաքային պատրաստականության, կարգապահության եւ  բարոյահոգեբանական ապահովման, թիկունքի եւ առհասարակ այն բոլոր բնագավառներում, որոնք ձեւավորում են ՊԲ-ի կենսագործունեության առանցքն ու հնարավորություն ստեղծում ռազմապաշտպանական համալիր գործընթացները բնականոն հունով կազմակերպելու համար:

Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ուղղություններում տեղ են գտել նաեւ որոշ բացթողումներ, որոնք սակայն որակական ազդեցություն չունեն ՊԲ-ի մարտունակության վրա: Ընդհանուր առմամբ բանակային 2018 թվականի 1-ին ուսումնաշրջանը, բանակի հրամանատարը գնահատեց բավարար, մասնավորապես նշելով, որ, հաշվետու ժամանակահատվածում, չնայած տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությանն ու հակառակորդի կողմից ձեռնարկվող` պարբերական բնույթ կրող սադրանքներին, ՊԲ-ը բարձր մակարդակով կատարել է առաջադրված մարտական եւ ուսումնական խնդիրները եւ պայմաններ ստեղծել Արցախի հանրապետության ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովման համար:

Ռազմական խորհրդի ավարտին, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ներկաներին խնդիրներ է առաջադրել համաբանակային նշանակության առաջիկա անելիքների եւ ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարեն Աբրահամյանը այցելել է ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր
Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարեւորել է յուրաքանչյուր ստորաբաժանման եւ անհատ զինծառայողի համակողմանի...
Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք ունի Արցախը սպիտակ կամ սեւ ներկելու. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
Հոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը...
Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին
Արցախի պետականության ամրապնդումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը, մեր հանրապետության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության համար, ինչը մենք մշտապես զգում եւ արժեւորում ենք...
Արցախի ԱԳՆ-ը զարգացնում է արտասահմանյան գործընկերների հետ կապերը
Իրականացվել են նաև արտասահմանյան այցելություններ՝ Արցախի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մակարդակով․․․
2018 թ. Արցախ է այցելել օտարերկրյա մոտ 45 ԶԼՄ-ներ ներկայացնող 127 լրագրող
Մասիս Մայիլյանը ընդգծել է, որ 2019թ․ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կշարունակի․․․
Կարեն Աբրահամյանը ներկա է եղել հարավային եւ հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում խորհրդակցություններին
Խորհրդակցությունների ընթացքում բանակի հրամանատարը միավորումների եւ զորամասերի հրամկազմին նաեւ խնդիրներ է առաջադրել գալիք...
Ամենաշատ