News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթի) կողմից ընդունված օրենքը Իսրայելի հրեական բնույթի մասին ամրապնդում է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ խտրական քաղաքականությունը։ Այսպիսի տեսակետ է հայտնել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Al-Ahram թերթը հայտնում է, որ նա զգուշացրել է նոր իսրայելական օրենքի վտանգավոր հետեւանքների մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը հարուցել է արաբ փոքրամասնության ներկայացուցիչների բուռն բողոքը, որոնք դրա մեջ ռասիզմի տարրեր եւ խտրականության սպառնալիք են տեսել։

Օրենքով Իսրայելը հայտարարվում է «հրեա ժողովրդի ազգային տուն», իսկ հրեաները միակ ժողովուրդը, որը դրա սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի: Օրենքով պետական լեզու է հռչակվում միայն եբրայերենը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news