News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները տարել են գնդակը, որը Պուտինը Հելսինկիում երկու նախագահների հանդիպման ժամանակ նվիրել էր Թրամփին, հայտնում է Associated Press-ը։

Հատուկ ծառայությունները նշել են, որ սա ստանդարտ ընթացակարգ է, որով անցնում են բոլոր նվերները, որոնք հանձնվում են Սպիտակ տան ղեկավարին:

Պուտինը Թրամփին նվիրել է ՌԴ-ում այս տարի անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակը եւ հայտարարել, որ այժմ գնդակը ամերիկյան կողմում է։ Սպիտակ տան ղեկավարն, իր հերթին, գնդակը հանձնել էր կնոջը՝ Մելանյային՝ խոստանալով այն փոխանցել է որդուն՝ Բերոնին, որը սիրում է ֆուտբոլ եւ խաղում է երիտասարդական թիմում։

Ըստ կանոնի՝ ԱՄՆ նախագահը օտարերկրյա ղեկավարներից չի կարող ընդունել նվերներ, որոնք 390 դոլարից թանկ արժեն: Այս պարագայում գնդակը գնահատվել է165 դոլար, հաղորդում է Bloomberg-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news